Ինչո՞ւ ՔՊ-ից դուրս գալուց հետո նոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացվեց. Թովմասյանը՝ դատախազին
Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պատգամավոր Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն ներկայացրեց:
Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց, թե ինչու մինչև Հովիկ Աղազարյանի՝ ՔՊ-ից դուրս գալն այդ միջնորդությունը չներկայացվեց և արդյո՞ք պատգամավորի հեռախոսային խոսակցությունները հանրայնացնելը դատախազը դիտարկում է որպես քննության գաղտիքի հանրայանցում:
«Ես լիահույս եմ, որ դուք միջնորդությանը ծանոթացել եք։ Այսօրվա նիստից հետո նոր գործն ուղարկվելու է դատարան: Վարույթն ամբողջ ծավալով ավարտվել է, ես հատ-հատ ներկայացրեցի, թե քանի վարույթ է եղել, քանի հեռախոսային խոսակցությունն է քննվել: Քանի որ մենք գործ ունենք բազմադրույթ կաշառքի սխեմայի հետ, մենք խնդիր ունենք բազմաբովանդակ քննություն ապահովել և ԱԺ գալ միայն այն ժամանակ, երբ գործը պատրաստ կլիներ ուղարկել դատարան»,-արձագանքեց դատախազը:
Ինչ վերաբերում է հեռախոսային խոսակցությունները, անձնական կյանքը հանրայնացնելուն՝ դատախազը նշեց, որ այդ հարցերը չեն վերաբերում միջնորդագրին և այդ հարցերին չպատասխանեց: