top of page

Պուտինն աջակցում է Ուկրաինայում հրադադարի գաղափարին, սակայն դրա համար պետք է լուծվեն հարցեր, որոնք առայժմ օդում կախված են. Կրեմլ

  • Writer: 24timeam
    24timeam
  • 7 hours ago
  • 1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցում է Ուկրաինայում հրադադարի գաղափարին, սակայն դրա համար պետք է լուծվեն մի քանի հարցեր, որոնք առայժմ օդում կախված են։ Այդ մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը ՌԴ-ի կողմից Ուկրաինային հարվածները դադարեցնելու անհրաժեշտության մասին։

«Նախագահ Պուտինն իսկապես աջակցում է հրադադարի անհրաժեշտության գաղափարին, սակայն մինչ այդ անհրաժեշտ է պատասխանել մի շարք հարցերի։ Այս հարցերը կախված են օդում, և մինչ օրս ոչ ոք դրանց չի պատասխանել»,- նշել է նա։

Պեսկովը բացատրել է, որ խոսքը «Կիևի ռեժիմի անվերահսկելիության, Կիևի ռեժիմի անկարողության մասին է վերահսկելու մի շարք ծայրահեղական և ազգայնական ստորաբաժանումների գործողությունները, որոնք պարզապես չեն ենթարկվում իշխանություններին»։ 

«Համերաշխ լինելով հնարավորինս շուտ զինադադար հաստատելու անհրաժեշտության գաղափարի հետ՝ մենք պետք է ապահովենք մեր շահերը և հստակեցնենք հենց այն ասպեկտները, որոնց մասին ես խոսել եմ»,- ասել է Պեսկովը։

1/2053
bottom of page