Search
Թրամփն ու Շոլցը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Ուկրաինայի հարցում համատեղ մոտեցում ունենալու հնարավորությունը
- 24timeam
- Dec 7, 2024
- 1 min read

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ Եվրոպայի երկրները կարող են պայմանավորվել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ուկրաինայի վերաբերյալ քաղաքականության համատեղ մոտեցման հարցում։ Այս մասին նա նշել է Deutschlandfunk ռադիոկայանի հետ հարցազրույցում։
«Ես համոզված եմ, որ մենք կկարողանանք մշակել համատեղ ռազմավարություն Ուկրաինայի հարցում։ Ես արդեն մանրամասն խոսել եմ ԱՄՆ նորընտիր նախագահի հետ հեռախոսով, և մենք ուղիղ երկխոսություն ենք վարում նրա թիմի հետ անվտանգության քաղաքականության հարցերի վերաբերյալ»,- նշել է Գերմանիայի կանցլերը։