top of page

Կյանքից հեռացել է լեգենդար բռնցքամարտիկ Ջորջ Ֆորմանը

76 տարեկան հասակում մահացել է հայտնի բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգում կրկնակի չեմպիոն Ջորջ Ֆորմանը, հայտնում է նրա ընտանիքը, փոխանցում է bbc.com-ը։

45 տարեկան հասակում Ֆորմանը նվաճել է WBA և IBF վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ դառնալով բռնցքամատի պատմության մեջ ամենահին չեմպիոնը։

1974 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել 20-րդ դարի բռնցքամարտի ամենահայտնի հանդիպումներից մեկը՝ Ֆորմանը ռինգ է դուրս եկել ընդդեմ Մուհամմեդ Ալիի։ 

8-րդ ռաունդում Ալին հանկարծակի հակագրոհի է անցել և նոկաուտի է ենթարկել Ֆորմանին։ Այդպես Ալին դարձել է կրկնակի չեմպիոն։ Մարտը ստացել է «Աղմուկ ջունգլիներում» անունը և The Ring ամսագրի կողմից ճանաչվել որպես «Տարվա մարտ»։

bottom of page