top of page

«Մարտի 24-ին տեղի կունենա իմ վերաբերյալ «ՍԴ-ի գործով» դատալսումը»․ Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկուշաբթի՝ մարտի 24-ին, ժամը 16:00-ին Կենտրոնի դատարանում (հասցե՝ Տիգրան Մեծի 23/1) տեղի կունենան Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ-ի գործով» նախնական դատալսումները։ Ի թիվս այլ հարցերի՝ նախատեսված է խափանման միջոցի հարցի քննարկում։


Ակնկալում եմ Նիկոլ Փաշինյանի, դատարանները շրջափակված այլ քաղաքացիների, ինչպես նաև լրատվամիջոցների և հետաքրքրված քաղաքացիների մասնակցությունը։


Իրավասու մարմինների կողմից Սահմանադրական դատարանի շենք բակում, լայն էկրանով, դատական նիստի ուղիղ եթերով հեռարձակումը խրախուսելի է։


Դատական նիստը դռնբաց է»։

bottom of page