top of page

ԵԹԵ ԱՅԴ ՊԱՅՄԱՆԸ ԴՐՎԻ, ԴԱ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՍՐՄԱՆ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով, եթե Հայաստանը խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման դնի Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը, ապա բանակցությունները կարող են փակուղի մտնել և հանգեցնել իրավիճակի սրման։



«Դա չի արվում նախապայմանների ճանապարհով, այլ իրականացվում է դիվանագիտական միջոցներով, ինչպես արվում է արդեն 4 տարի շարունակ։ Եթե 150 գերիներից այժմ ունենք հաստատված 23 գերի, որոնցից 12-ը գերեվարվել են 2023 թվականին, ապա սա արդյունք է հենց այդ աշխատանքի»,- նշել է Սիմոնյանը։


Նա հավելել է, որ Ադրբեջանին վերջնագրեր ներկայացնելը սխալ մոտեցում կլինի․ «Ուլտիմատումներ ներկայացնել որևէ կողմի կնշանակի վերահաստատել այն, ինչն այսօր անում են մեր պետության դեմ աշխատող որոշ կողմեր և անհատներ»։





bottom of page