top of page

Դատապարտելի են քաղաքապետարանի անօրինական արարքները գործադուլ անող վարորդների նկատմամբ

  • Writer: 24timeam
    24timeam
  • Dec 3, 2024
  • 1 min read

Բացարձակ դատապարտելի են Երևանի քաղաքապետարանի բացահայտ անօրինական արարքները իրենց աշխատանքային իրավունքների, այդ թվում` աշխատավարձի բարձրացման համար գործադուլ անող ավտոբուսների վարորդների նկատմամբ:

Բավական չէ մարդկանց ահաբեկում են, նրանց հետ բացահայտ խոսում շանտաժի լեզվով, ապօրինի ազատում են աշխատանքից, մի հատ էլ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում:

Իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանությունը ավտոբուսի վարորդին գործադուլի սահմանադրական իրավունքի համար ոչ միայն սպառնում է, այլ դրա համար պաշտոնապես դիմում է քրեական հետապնդման մարմնին:

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան

1/2057
bottom of page