top of page

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վայր չի դնի իր լիազորությունները, քանի որ խորհրդարանը ոչ լեգիտիմ է

  • Writer: 24timeam
    24timeam
  • Nov 30, 2024
  • 1 min read

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վայր չի դնի իր լիազորությունները, քանի որ խորհրդարանը ոչ լեգիտիմ է, գրում է «Նովոստի Գրուզիան»։



«Ես կմնամ ձեր նախագահը, չկա լեգիտիմ խորհրդարան։ Ոչ լեգիտիմ խորհրդարանը չի կարող նոր նախագահ ընտրել, չի կարող լինել երդմնակալություն։ Եվ իմ մանդատը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ չի եղել լեգիտիմ ընտրված խորհրդարան, որը օրինական կերպով կընտրի ինչ-որ մեկին իմ փոխարեն»,- ասել է Զուրաբիշվիլին տեսաուղերձում։



Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 16-ին։ Ավելի վաղ, «Վրացական երազանք»-ը հայտարարել էր, որ Վրաստանի նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին, իսկ երդմնակալությունը՝ դեկտեմբերի 29-ին։ Իշխանության մեջ գտնվող կուսակցությունը նախատեսում է նախագահի պաշտոնում հաստատել ֆուտբոլի վետերան և պատգամավոր Միխեիլ Կավելաշվիլիին, որը հայտնի է հակաարևմտյան հռետորաբանությամբ, գրում են վրացական լրատվամիջոցները։



Սալոմե Զուրաբիշվիլին դարձավ Վրաստանի վերջին ուղղակիորեն ընտրված նախագահը։ Պետության նոր ղեկավարին պետք է ընտրի 300 հոգանոց հանձնաժողովը։ Սրանք 150 խորհրդարանական պատգամավորներ են և 150 մարզային պատվիրակներ։



Ներկայումս խորհրդարանում ներկայացված է «Վրացական երազանքի» ընդամենը 89 պատգամավոր։ Ընդդիմությունը կարծում է, որ ընտրությունները կեղծվել են և կտրականապես հրաժարվել են մասնակցել օրենսդիր մարմնի աշխատանքներին։

1/2055
bottom of page