top of page

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի հարսնացուն ցանկանում է տիեզերք ուղարկել միայն կանանցից կազմված թիմ

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի հարսնացուն՝ Լորեն Սանչեսը, ցանկանում է տիեզերք ուղարկել միայն կանանցից կազմված թիմ։



GDLA-ին վերջերս տված հարցազրույցում Սանչեսը պատմել է իր «Ճանճը, որը թռել է տիեզերք» («The Fly Who Flew to Space») գրքի մասին։ Նրա խոսքով՝ դա ավելին է, քան փոքր ճանճի տիեզերական արկածը. դա գիրք է անկեղծ ուղերձով։ «Գիրքն այն մասին է, որ շարունակես ընթանալ, շարունակես շարժվել, եւ ամեն բան քեզ մոտ կստացվի»,- ասել է Սանչեսը։ Նա ոգեշնչվել է դիսլեքսիայի դեմ իր անձնական պայքարից՝ հուսալով ոգեւորել սեփական կրթական խնդիրներին բախվող երեխաներին։



Գրելուց բացի Սանչեսը նաեւ արկածներ որոնող է։ Նա դարձել է օդաչու՝ աշատելով որպես թղթակից, եւ տեսել է աշխարհը միանգամայն այլ տեսանկյունից՝ բարձր երկնքում։ Նրա խոսքով՝ այդ փորձը ազատագրող էր։


Հարցազրույցի ժամանակ Սանչեսը պատմել է իր եւս մեկ ցանկության մասին՝ տիեզերական ճամփորդությունների։ «Ջեֆը եղել է տիեզերքում, նա առաջին մարդն էր, որը թռել է տիեզերք իր New Shepard հրթիռով»,- նշել է Սանչեսը՝ նկատի ունենալով իր փեսացուին՝ Amazon-ի եւ Blue Origin տիեզերական ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսին։ «Եվ ես տիեզերք կտանեմ կանանց անհավանական խմբի»։



«Կանայք եւս հետազոտողներ են»,- ասել է նա՝ իր հուզմունքն արտահայտելով հնարավորությունների հետ կապված։ «Ջեֆը միշտ ինձ ասում է, որ ինքը հետազոտող է։ Ուստի ես անհամբերությամբ սպասում եմ այդ բոլոր կանանց տիեզերք տանելու հնարավորությանը»։

1/2014
bottom of page