top of page

Կրակոցներ՝ Արարատի մարզում

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ գյուղի Սահմանապահների փողոցի 40 տան մոտ կռիվ է, որի ժամանակ հնչել են նաև կրակոցներ։ 



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը և ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։



Ոստիկանները տեղում պարզել են, որ ժամը 16։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 58-ամյա Գևորգ Թ․-ն իրենց տանը կից հողամասում կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Գրիգոր Մ․-ի հետ, որի ժամանակ վերջինս ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Գևորգ Թ․-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո Գրիգոր Մ․-ն հեռացել է, իսկ Գևորգ Թ․-ն տանից վերցրել է եղբոր կնոջ՝ Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Լուսինե Պ․-ի անվամբ գրանցված «ԻԺ-58 ՄԱ» երկփողանի 16մմ տ/չ հրացանը և 2 անգամ հողամասում կրակել օդ։



Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ Գևորգ Թ․-ն իրենց տանից հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձեռբակալվել և տեղափոխվել է ոստիկանությաւն Արարատի բաժին, որտեղից ներկայացվել է Վեդիի քննչական բաժին։



Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

bottom of page