Ալեն Սիմոնյանը դիմել է Տիգրան Ավինյանին՝ առաջարկելով Երևանում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ առաջարկելով Երևանում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը։
«Այսօր հայ կինոյի և թատրոնի ամենաականավոր ներկայացուցիչներից մեկի՝ Մհեր Մկրտչյանի ծննդյան 94-ամյա հոբելյանն է։
Ինձ համար շատ զարմանալի է, որ մինչ օրս Հայաստանի մայրաքաղաքում առկա չէ համաժողովրդական սեր ու հարգանք վայելող արտիստի հուշարձանը։ Ուստի դիմել եմ Երևանի քաղաքապետին և առաջարկել Երևանում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը՝ հայտնելով նաև իմ պատրաստակամությունն արձանի տեղադրման հետ կապված ծախսերը համաֆինանսավորելու հարցում։
Շնորհակալություն եմ հայտնում նաև Երևանի քաղաքապետին՝ այս նախաձեռնության վերաբերյալ դրական արձագանքի համար։ Հուսանք, որ մոտ ապագայում Երևանի ավագանին կքննարկի և դրական որոշում կկայացնի իմ առաջարկի վերաբերյալ, և մենք վերջապես կունենանք մեր մեծ հային նվիրված հուշարձանը»,- «Տելեգրամ»-ում գրել է Սիմոնյանը։