top of page

Երևանը քաղաք է, որն իր տեղն ունի թուրքական պատմության մեջ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած թուրք լրագրող

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցի համար Երևան եկած թուրք լրագրողներից մեկն այցելել է իրանական Կապույտ մզկիթ՝ այն, ինչպես նաև Երևանը հայտարարելով «պատմականորեն թուրքական». այս մասին X-ում գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը:



«Երևանի թուրքական անվանումն Էրիվան է: Ուստիև այն, փաստացի, քաղաք է, որն իր տեղն ունի թուրքական պատմության ու թուրքական կայսրության մեջ: Մեր հետևում Երևանում մնացած միակ մզկիթն է, այն կառուցվել է 1700-ականներին՝ Էրիվանի խանությունում՝ Հուսեյն Ալի Խանի իշխանության օրոք... Այն ժամանակ ադրբեջանցի թուրքերը նույնպես այստեղ էին ապրում», - նշել է լրագրողը:

1/2019
bottom of page