top of page

Եվրոպան պետք է պատժվի մեզ հասանելի բոլոր միջոցներով․ ՌԴ նախկին նախագահ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում ասել է, որ Հին աշխարհն իր մեջ ոչ մի էմոցիա չի առաջացնում, բացի ամենախորը զզվանքից։

Նրա խոսքով՝ հենց Եվրոպան էր, որը «վերածվեց չար, խենթ պառավի», դարձավ ռուսաֆոբիայի գլխավոր հենակետն աշխարհում ու խաթարեց Ստամբուլյան բանակցությունները։

«Հենց անուղեղ Եվրոպան էր, որը խելահեղ կերպով խթանեց միջակ պատժամիջոցների արշավը, որը հսկայական կորուստներ բերեց իր քաղաքացիներին: Արյունարբու Եվրոպան էր, որ կերակրեց պատերազմի բոլոր ամենակատաղի դեւերին՝ անկախ հակամարտող կողմերի կորուստներից։ Եվ ուրեմն, Եվրոպան պետք է պատժվի մեզ հասանելի բոլոր միջոցներով՝ քաղաքական, տնտեսական և բոլոր տեսակի հիբրիդային»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

ՌԴ նախկին նախագահի կարծիքով՝ անհրաժեշտ է օգնել ցանկացած կործանարար գործընթացի, որը տեղի է ունենում եվրոպական երկրներում։ Մեդվեդևը նշել է, որ նորվեգական դրոշով «Oslo Carrier 3» նավը հրաժարվել է ընդունել Միջերկրական ծովում «Ursa Major» նավի խեղդվող ռուս նավաստիներին, և «դա չի կարելի ներել»։

«Թող անհետանան եվրոպացի չինովնիկների բոլոր զզվելի դեմքերն ապագա քաղաքացիական բախումների հոսքում։ Ինչու՞ այդքան կոշտ: Այլ կերպ ինչպե՞ս լինել նման փաստերի դեպքում: Նորվեգիայի դրոշով «Oslo Carrier 3» նավը հրաժարվել է ընդունել Միջերկրական ծովում « Ursa Major» նավի խեղդվող ռուս նավաստիներին։ Որևէ լրացուցիչ պարզաբանման կարի՞ք կա: Սա չի՛ կարելի ներել»,- ամփոփել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։

bottom of page