top of page

Պուտինն ուղերձ է հղել Սիրիայում իշխանությունը վերցրած ուժին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել Սիրիայում իշխանությունը վերցրած Ահմեդ ալ-Շարաային։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աջակցություն է հայտնել իրավիճակի արագ կայունացմանն ուղղված ջանքերին՝ ի շահ Սիրիայի ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության»,- ուղերձի բովանդակությունն է ներկայացրել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը հայտնել է նաև, որ Պուտինը պատրաստակամություն է հայտնել զարգացնել ռուս-սիրիական հարաբերությունները։

 «Վերահաստատվել է, որ  Ռուսաստանը  պատրաստակամ է զարգացնելու  փոխգործակցությունը Սիրիայի ղեկավարության հետ՝ երկկողմ օրակարգի բոլոր ուղղություններով՝  ռուս-սիրիական ավանդական բարեկամական հարաբերություններն ամրապնդելու նպատակով»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։

 Նշենք, որ ՌԴ նախագահի և Սիրիայում իշխանությունը վերցրած ուժի ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի միջև առաջին անգամ հեռախոսազրույց էր տեղի ունեցել փետրվարին։ Ռուսաստանի նախագահը հանդես էր եկել  Սիրիայի միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման օգտին, ինչպես նաև  պատրաստակամություն էր հայտնել  աջակցել Սիրիայի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը,    մարդասիրական օգնություն տրամադրել։ Ահմեդ ալ-Շարաան էլ ասել էր, թե Սիրիայի ու Ռուսաստանի միջև հաստատված են ամուր ռազմավարական հարաբերություններ։  

1/2025
bottom of page