top of page

«Մեզ իրական բանակցային գործընթաց է անհրաժեշտ»․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԽԱՂԱՂՈւԹՅՈ՞ւՆ…այն հաստատվելու է, երբ տեղի կունենա արցախցիների հավաքական ՎԵՐԱԴԱՐՁ հայրենի բնօրրան։ Բաղձալի ու իրական ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆ կհաստատվի, երբ հայերի ու ադրբեջանցիների մոտ հակամարտության ԱՐԴԱՐացի կարգավորման զգացողություն կլինի։


Մնացած բոլոր տարբերակները կեղծ են, անիրական, հետևաբար՝ անիրագործելի։ Դրանք հենց պատերազմի գույժն են։


Մեզ իրական բանակցային գործընթաց է անհրաժեշտ, իսկ դա ունենալու միակ հնարավորությունը Հայաստանի իշխանություններին հեռացնելն է։


ՀԱՅից լավ ոչ ոք չգիտի ու չի հասկանում խաղաղության գինը…»։

1/2014
bottom of page