top of page

«ՔՊ-ում դիլխոր են, կեսն էլ խմած քնած»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընդդիմությունը Գյումրիում միասնական ուժերով տապալեց ՔՊ-ին ու վարչական ամբողջ ապարատին, որ ներդրվել էր Նիկոլի դեմքը փրկելու համար։


«Մայր Հայաստան»-ից Կարեն Սիմոնյանն ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունից առաջադրված Ռուբեն Մխիթարյանն արդեն հայտարարեցին, որ պատրաստ են միանալ Վարդան Ղուկասյանին հանուն Նիկոլի պարտության ու հանուն իրենց քվե տված ՀԱՅԻ։


ՄՆՈՒՄ Է Մարտուն Գրիգորյանի տեսակետը լսենք, ով մինչ այդ հայտարարել է, որ կոալիցիա կազմել չի ուզում, բայց հանուն Գյումրիից ՔՊ-ի վտարելուն, պատրաստ է ընդդիմադիր ուժերի հետ համագործակցության։


Իսկ ՔՊ-ում դիլխոր են, կեսն էլ խմած քնած։


Բրավո Գյումրի։


Ապրեն իմ բոլոր գործընկերներն ու մեզ հետևած, մեր աշխատանքը գնահատող մարդիկ, ապրեք ձեր ցավը տանեմ:


Ծանր էր, բայց էս էլ հաղթահարեցինք»։

1/2044
bottom of page