top of page

«Հանրային տրանսպորտի թանկացման սոցիալական հետևանքները»․ Սարգիս Տեր-Եսայան

«Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանում հանրային տրանսպորտի թանկացման սոցիալական հետևանքները․Հանրային տրանսպորտը քաղաքի սոցիալական և տնտեսական կյանքի կարևորագույն մասն է։ Այն ապահովում է հազարավոր քաղաքացիների ամենօրյա տեղաշարժը, ինչն էապես ազդում է նրանց կյանքի որակի և ֆինանսական կայունության վրա։ Այդ իսկ պատճառով, Երևանի հանրային տրանսպորտի սակագնի փոփոխությունը լուրջ սոցիալական հետևանաներ կառաջացնի։ Սոցիալական հետևանքներն անտեսելը կարող է մեծ խնդիրներ ստեղծել`ֆինանսական բեռի աճ սոցիալապես խոցելի խմբերի համարՀայաստանում և, մասնավորապես, Երևանում հազարավոր ընտանիքներ ունեն ցածր կամ միջին եկամուտ։ Նրանց համար տրանսպորտի սակագնի նույնիսկ չնչին բարձրացումը կարող է զգալի ազդեցություն ունենալ ընտանեկան բյուջեի վրա։ Սա կարող է ստիպել շատերին խնայել այլ հիմնական կարիքների, ասենք սննդի, բժշկական ծախսերի կամ կրթության վրա, ինչի արդյունքում տնտեսական անհավասարությունը էլ ավելի կխորանա։ Տրանսպորտի թանկացումը հատկապես ծանր է ազդում այն անձանց վրա, ովքեր ստիպված են ամեն օր աշխատանքի կամ ուսման նպատակով մեծ հեռավորություններ հաղթահարել։ Սա կխորացնի եկամտային անհավասարությունը, քանի որ հարուստ խավերն ավելի քիչ են կախված հանրային տրանսպորտից։Երևանում հեծանվային և հետիոտնային ենթակառուցվածքները զարգացած չեն, իսկ մետրոյի գծերի սահմանափակ լինելը մեծացնում է կախվածությունը ավտոբուսներից և տրոլեյբուսներից։ Իսկ սա նշանակում է, որ բնակիչներն ընտրության լայն հնարավորություն չունեն։Հանրային տրանսպորտի թանկացումը, որպես կանոն, առաջացնում է հասարակության դժգոհությունը։ Հայաստանում, որտեղ հասարակության մեծ մասը զգայուն է սոցիալական արդարության խնդիրների հանդեպ, թանկացումների որոշումները կարող են առաջացնել վստահության նվազում պետական կառույցների նկատմամբ և բավական լուրջ սոցիալական ճգնաժամ»։

1/1923
bottom of page