top of page

Ալեքսանդր Սիրունյանը շատ բարձր կարգի իրավաբան է, որը կարող էր լինել եւ արդարադատության նախարար, եւ ԲԴԽ անդամ. Պապոյան

Ալեքսանդր Սիրունյանը շատ բարձր կարգի իրավաբան է, որը կարող էր լինել եւ արդարադատության նախարար, եւ ԲԴԽ անդամ, բայց ՔՊ վարչությունը նպատակահարմար է գտել, որ նա լինի ԲԴԽ-ում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ումլրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Մենք առաջարկել ենք, որ ՔՊ խմբակցությունն այդ հարցը քննարկի, որովհետեւ դա խմբակցության որոշելիքն է առաջին հերթին: Մենք նաեւ նպատակահարմար ենք գտել, որ տիկին Գալյանը լինի արդարադատության նախարար: Բայց դա բացարձակապես կապ չունի այն գիտելիքների հետ, որոնց երկուսն էլ տիրապետում են: Մենք բոլորս համարում ենք, որ նրանք երկուսն էլ բարձր մակարդակի են»,-ասաց նա՝ անդրադառնալով հարցին, թե այդ ինչպես եղավ, որ որպես արդարադատության նախարարի թեկնածու Սիրունյանն ստացավ զրո ձայն, բայց հիմա իրեն առաջարկվում է ԲԴԽ անդամի պաշտոնը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 5-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում որոշվել է Կառավարությանն առաջարկել քննարկել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը, որպես ՀԾԿՀ նախագահի թեկնածու և ԱԺ ՔՊ խմբակցությանն առաջարկել քննարկել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը, որպես ԲԴԽ անդամի թեկնածու։

1/1892
bottom of page