top of page

«Սարի՛կ, բանակում չծառայած այս քայլիստներն ի՞նչ են, դավաճաննե՞ր»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Սարի՛կ, բանակում չծառայած այս քայլիստներն ի՞նչ են․․․


Այո՛, Սարիկ, շատ ճիշտ ես...


Բայց այս լուսանկարներում պատկերվածները, որոնք, ինչպես հասկացար, քայլիստներն են և քայլիստամերձ անձինք, ոչ մեկը չի ծառայել բանակում: Այս ցանկում կարելի է մի քանի տասնյակ քայլիստի ևս ավելացնել՝ «շիշ բռնողի» եղբայր Նաիրիին, Հրեշ Անդոյի տղային և այլն:


Ի դեպ, ՆիկոլԴ ստում է, երբ ասում է, թե իբր ինքը բանակից ազատվել է երկու եղբոր բանակում ծառայելու և երրորդ եղբորը բանակից ազատելու օրենքի հիմքով: Երրորդ եղբոր բանակում չծառայելու օրենքն այդ ժամանակ արդեն չի գործել և այն կապիտուլյանտի վրա չէր կարող տարածվել:


Երբ շտաբ գնաս, մի հատ մարզպետ Դավիթին ու երեսփոխան Կարենին հարցրու, թե ի՞նչ հիմքով են ազատվել բանակից:


Ձերոնք կա՛մ հիվանդ են, կա՛մ գիտնական, որոնցից ոմանք չկայացած, քանի որ բանակից ազատվել են կրթությունը շարունակելու՝ ասպիրանտուրայում սովորելու համար, բայց ատենախոսություն չեն պաշտպանել, բայց բանակ էլ չեն գնացել:


Սարի՛կ, բանակում չծառայած այս քայլիստներն ի՞նչ են, դավաճաննե՞ր են»:

1/2025
bottom of page