Հովիկ Աղազարյանը գրեթե կասկած չունի՝ առաջիկա ամիսներին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու. «Ազատություն»
Փաշինյանի երբեմնի թիմակիցը՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանը համարյա կասկած չունի՝ առաջիկա ամիսներին վարչապետը հրաժարական է տալու ու արտահերթ ընտրություններ են լինելու։ Աղազարյանն այս մասին ասել է «Ազատության» հետ զրույցում։
Արտահերթ ընտրությունների անհրաժեշտության կամ հնարավորության վերաբերյալ ընդդիմության պնդումներին իշխանությունից մշտապես հակադարձել են, որ իրենց օրակարգում այդպիսիք չկան:
Նախկին իշխանականի կանխատեսումներն ինչի՞ հիման վրա են, ինչի՞ց է եզրակացրել Աղազարյանը. «Ընկերական շրջապատում հիմնավորումները տալիս եմ, սենց չեմ ասի»:
«Հովիկ Աղազարյանը, որ մինչև տարեվերջ իշխող թիմի անդամ էր ու տեղյակ իշխանության խոհանոցից ու ոմանց հետ էլ դեռ շարունակում է շփվել, տրամաբանում է՝ Հայաստանի արտաքին գծով զարգացումներ կան, որ արտահերթ ընտրությունները հենց Փաշինյանի իշխանության շահերից են բխում։ Հիմա ավելի մեծ է հնարավորությունը իշխանությունը նորից վերցնելու ու իր ծրագրերը առաջ տանելու համար, բացատրում է նախկին ՔՊ-ականը։
«Այդ իրադարձությունները կան և ոչ միայն իրադարձությունները, այստեղ ուրիշ պատճառներ էլ կան, որոնք իշխանության շահերից են բխում, որպեսզի գնան արտահերթ ընտրությունների», - նշել է Աղազարյանը:
Պատգամավոր Աղազարյանը Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հնաբնակներից էր, հավատարիմ թիմակիցներից։ Նրան իշխող թիմից հեռացրին Նիկոլ Փաշինյանի խնդրանքը չկատարելու ու մանդատը վայր չդնելուց հետո։
Արտահերթ ընտրությունների կանխատեսումների ֆոնին էլ ձեռքերը ծալած չի նստել, Աղազարյանը կուսակցություն է բացում, պատրաստ է իշխանությունը վերցնել ու Հայաստանը կառավարել։
Երկար քննարկումների արդյունքում ինքն ու ընկերը կանգ են առել սեփական կուսակցությունը բացելու որոշման վրա. - «Կուսակցության կորիզը պարոն Ասլանյանն է, իմ տղաներից մեկը և ես ու ևս մի քանի երիտասարդ»»,- գրել է կայքը։
Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.