top of page

«Էլ չեմ լռելու, դուք մեր ֆուտբոլը քանդում եք». Օզբիլիս

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 2023-ին ՀՖՖ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրած Արաս Օզբիլիսն անդրադարձել է երեկ Վրաստան-Հայաստան հանդիպման ժամանակ մեր թիմի խոշոր հաշվով պարտությանը: «1 տարի 3 ամիս առաջ իմ թեկնածությունն էի դրել ՀՖՖ նախագահի ընտրություններում՝ իմանալով, որ շանս չունեմ: Էսքան ժամանակ լռել եմ, բայց էլ չեմ լռելու, որովհետև դուք մեր ֆուտբոլը քանդում եք: Էդ վախտ ասում էին՝ Օզբիլիսը չունի մենեջերի փորձ, բայց դուք չեք հասկանում խաղից, չեք տիրապետում մենեջերի հատվածին, դուք ձախողել եք կառավարման, իրավաբանական, կազմակերպչական, ֆինանսական և այլ մասերով: Հույսն ու հավատը մարում է: Ժամանակն է՝ գիտակցելու և փոփոխություններ անելու»,- նշել է նա:

1/2032
bottom of page