Քիմ Քարդաշյանը «խղճում է» Բիանկա Սենսորիին
Քիմ Քարդաշյանը «խղճում է» Քանյե Ուեսթի կնոջը՝ Բիանկա Սենսորիին՝ նախկին ամուսնու ենթադրյալ մանիպուլյատիվ պահվածքի համար։
Բիանկան հանրության մեջ հայտնվում է բաց եւ սկանդալային հանդերձանքով, ինչը շատերին ստիպում է ենթադրել, որ Քանյեն է թելադրում, թե ինչ հագնի ու ինչպես պահի իրեն հասարակության մեջ։
Հաղորդվում է, որ Քիմը խոսել է ստեղծված իրավիճակի մասին։ Աղբյուրը պատմել է Closer ամսագրին, որ ռեալիթի աստղը համակրում է Բիանկային եւ «անկեղծորեն խղճում է» նրան, հայտնում է Mirror-ը:
«Նա անձամբ գիտի, թե որքան հզոր է Քանյեն եւ որքան դժվար է նրանից հեռանալը»,- ասել է աղբյուրը։ Ինսայդերը նաեւ ենթադրել է, որ Քիմը կարծում է, որ Քանյեն «խամաճիկի պես է վարվում» եւ «ստիպում է» Բիանկային հանրության առաջ բաց հագուստ կրել։
Լուրեր են պտտվում, որ Քանյե Ուեսթը խնամքով հսկում է Բիանկա Սենսորիի զգեստապահարանը եւ «քննադատում» նրա ոճի զգացումը: Այս առումով Քարդաշյանը «կարեկցանք» է զգում ավստրալացի գեղեցկուհու նկատմամբ։ «Նրա կարծիքով խեղճ աղջիկը գայթակղվել է Քանյեի առաջարկած ուշադրությամբ եւ ապրելակերպով, եւ այժմ հայտնվել է թակարդում»,-ասել է ինսայդերը: