top of page

Փաշինյանը հայտարարել է՝ Հանրային խորհուրդ է կազմավորվել, նախագահ է նշանակվել Արայիկ Խզմալյանը

  • Writer: 24timeam
    24timeam
  • Apr 10
  • 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել Հանրային խորհրդի կազմավորման մասին։ Հայտարարությունը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։

Փաշինյանը հայտնել է, որ սահմանված կարգով ընտրված Հանրային խորհրդի 45 անդամների կազմից Հանրային խորհրդի նախագահի թեկնածությունը ներկայացրել էր ՀՀ կառավարության քննարկմանը։ 

«Կառավարության 2025 թվականի ապրիլի 9-ի N 389-Ա որոշմամբ Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Արայիկ Խզմալյանը։ 2025 թվականի ապրիլի 10-ից Հանրային խորհուրդը համարվում է կազմավորված»,- նշված է հայտարարության մեջ։ 

bottom of page