top of page

«Ոչ մեկը իրավունք չունի ձեզ ուղղորդելու՝ ընտրել այս կամ այն ուժին»․ Գոհար Մելոյանը հիշեցնում է՝ քվեարկության գաղտնիությունը խախտելը հանցագործություն է

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը և  «Հայաքվե» դիտորդական առաքելությունը ահազանգում են՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու ակնհայտ փորձեր են արվում։

«Տեղեկություններ են շրջանառվում, որ մարդկանց հրահանգավորում են քվեարկության օրը նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես «ապացույց»՝ այս կամ այն ուժի օգտին իրենց ձայնը տալու վեաբերյալ։

ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում քվեարկողի կողմից բաց`այլ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար տեսանելի ձևով քվեարկելու, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկությունը հրապարակելու, ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողի քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ մուտք գործելու,   քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելու համար»,- նշված է հայտարարությունում։

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարր Գոհար Մելոյանն իր հերթին, դիմելով քաղաքացիներին, ընդգծել է․ «Հարգելի՛ քաղաքացիներ, եթե ձեզ հարկադրում են լուսանկարել քվեաթերթիկը, ընդգծում եմ, որ անգամ ձեր իսկ քվեաթերթիկը ձեր իսկ կողմից տեսանկարահանելը քրեական հանցագործություն է։ Որևէ մեկը՝ լինի ձեր ղեկավարը, թե բարեկամը, իրավունք չունի ձեզ ուղղորդելու՝ ընտրել այս կամ այն ուժին»։

1/2043
bottom of page