top of page

Ռուսաստան մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրացիները պետք է պարտադիր հարցազրույց անցնեն

Ռուսական վիզա ստանալ ցանկացող օտարերկրացիները պետք է անձնական հարցազրույց անցնեն հյուպատոսական աշխատակցի հետ: Դա բխում է ՌԴ կառավարության նոր որոշումից։

Զրույցը կանցկացվի «ուղևորության նպատակի և Ռուսաստանում գտնվելու պայմանների վերաբերյալ տեղեկության ճշգրտության լրացուցիչ ստուգման համար»:

Հարցազրույցի ընթացքում կարելի է տրամադրել վիզա ստանալու նպատակը հաստատող լրացուցիչ փաստաթղթեր: Այս նորամուծությունը էլեկտրոնային մուտքի արտոնագրերի վրա չի տարածվի։

Մոտ 70 երկրների քաղաքացիներ կարող են մուտք գործել Ռուսաստան առանց մուտքի արտոնագրի՝ դրանք հիմնականում նախկին ԽՍՀՄ, Լատինական Ամերիկայի և Հարավային Աֆրիկայի երկրներն են։

55 երկրների բնակիչներ (ներառյալ Եվրամիության երկրները, Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան, Ճապոնիան) էլեկտրոնային մուտքի արտոնագիր են ստանում 2023 թվականի օգոստոսից։

1/2015
bottom of page