top of page

«Իրավունք ունենք չէ՞, հարցնենք՝ ի՞նչ ես պարզել, պարո՛ն Քոչարյան». անհետ կորածի հարազատ

Անհետ կորած զինվորների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը նշեց, որ շուտվանից են հանդիպում ցանկացել Անդրանիկ Քոչարյանի հետ, բայց նա չի հանդիպել: «Ինքը ասել է, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը ավարտել է իր գործը: Մենք էլ այդ հարցի շուրջ առաջին պահանջատերն ենք, տուժողների իրավահաջորդն ենք, օրինական իրավունք ունենք չէ՞ գանք, հարցնենք, տեսնենք ինչ ես պարզել պարոն Քոչարյան: Մեզ պետք է պատասխան տա: Շատ մարդ կար, ար այդ քննիչ հանձնաժողովում պետք է գար հարցաքննվեր, բա խի՞ չեն եկել: Այսօր Անդրանիկ Քոչարյանի օգնականը ասել է, որ 4 հոգի կարող են բարձրանալ: Մենք էլ ասել ենք, որ մենք շատ ենք, բոլորով պիտի գանք: Բայց ասել են չեն կարող բոլորին ընդունել: Թող ինքը իջնի մեզ հետ խոսի: Մենք եկել են մեր հարցերը տանք ու մեր պատասխանները լսենք: Փակել ենք փողոցը, որ ականջալուր անեն այդ անձնավորությանը, որ ընդունի մեզ»,- ասաց Արսեն Ղուկասյանը:

bottom of page