top of page

Դաղստանում ահաբեկչությունների արդյունքում զոհվածների ընտանիքները կստանան մեկմիլիոնական ռուբլի

Դաղստանում ահաբեկչությունների ժամանակ զոհվածների ընտանիքներին կտրամադրվի 1 մլն ռուբլի, տուժածներին կտրամադրվի ֆինանսական օգնություն՝ մինչեւ 500 հազար ռուբլու չափով, հայտնել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը։


«Զոհվածների ընտանիքները, անկախ նրանից՝ նրանք (ոստիկան) սպա են, թե քաղաքացիական անձինք, «Մենք միասին ենք» հիմնադրամի միջոցներից կստանան 1 միլիոն (ռուբլի) օգնություն... Տուժածներին, կախված վնասվածքի աստիճանից, կտրամադրվի մինչև 500 հազար ռուբլի օգնություն»,- լրագրողներին ասել է Մելիքովը։

1/2019
bottom of page