Կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի նոր ենթակառուցվածքի ներդրումը ամբողջությամբ իրականացնելու է մասնավորը

Կենսաչափական անձնագրերի եւ կենսաչափական նույնականացման քարտերի նոր ենթակառուցվածքի ներդրումը ամբողջությամբ իրականացնելու է մասնավորը: Այս մասին NEWS.am-ին-ին հայտնեց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության մամուլի խոսնակ Նելլի Դավթյանը:
«Անձնագրային բաժանմունքները ոստիկանության կազմից դուրս են բերվել դեռեւս 2023 թվականի հունվարին, երբ որ հաստատվեց ՆԳՆ կազմում Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության նոր կառուցվածքը: Հիմա պետություն - մասնավոր գործընկերության ձեւաչափով ծրագիր, որը ենթադրում է ողջ կառուցվածքի արտապատվիրակում: Նկատի ունենք սերվերային համակարգ, տպագրության ենթակառուցվածք, ֆիզիկական գրասենյակներ եւ ծառայությունների մատուցում, այդ թվում նաեւ մարդկային ռեսուրսների իմաստով: Կենսաչափական անձնագրերի եւ կենսաչափական նույնականացման քարտերի նոր ենթակառուցվածքի ներդրումը ամբողջությամբ իրականացնելու է մասնավորը: Ծրագիրը երկու մասից է բաղկացած, որի առաջին մասն արդեն իրականացված է, խոսքը շուկայի ուսումնասիրության, նախաորակման եւ որակավորման փուլերի մասին է: Որակավորվել են 3 թեկնածուներ, նրանցից երկուսը՝ կոնսորցիումի ձեւաչափով, մեկը անհատ կազմակերպություն է, 3-ի անուններն էլ հրապարակված են էկոնոմիկայի նախարարության կայքում եւ հոկտեմբերի 7-ին մենք կունենանք արդեն բուն մրցույթը եւ որակավորված 3 թեկնածուները, որոնք 3-ն էլ միջազգային ու հեղինակավոր կազմակերպություններ են եւ ոլորտի առաջամարտիկներն են համաշխարհային մասշտաբով, մասնակցելու են եւ ներկայացնելու են իրենց հայտերը՝ բաղկացած երկու մասից՝ տեխնիկական մաս եւ ֆինանսական առաջարկ: Դրա հիման վրա գնահատող հանձնաժողովը կքվերակի եւ ըստ այդմ կունենան հաղթող կազմակերպություն, որի հետ պայմանագրի կնքումից հետո մինչեւ 1 ռտարի ժամկետում նոր ենթակառուցվածքը արդեն կգործարկվի եւ կթողարկվեն արդեն նոր անձնագրեր եւ նույնականացման քարտեր»,- ասաց նա:
Անդրադառանալով հանրության այն մտահոգությանը, թե իչնչու է պետությունը այդ գործառույթը պատվիրակում, Դավթյանը պնդում է, որ որեւէ առիթ չկա մտահոգության, քանի որ 3 կարեւոր սկզբունք է դրվում ծրագրի հիմքում. «Բոլոր տվյալների բացառիկ հեղինակային իրավունքը մնում է պետությանը եւ չունի մասնավորը հասանելիություն բնակչության պետական ռեգիստրին, այլ զուտ փոխանցողի գործառույթ է իրականացնում, երկրորդ կարեւոր գործառուոյթը դա որոշումների կայացման գործառույթն է, այսինքն բացառապես պետությունն է եւ պետության լիազորությունն է, որ որոշելու է անձնագիր պետք է տպագրվի այս կամ այն անձի համար, թե՝ ոչ, իսկ դրա հիմքում որոշումն է քաղաքացիության, այսինքն՝ քաղաքացի է, թե քաղաքացի չէ: Խոսքը մասնավորապես առաջին անձնագրավորման մասին է, ոչ թե անձնագրի փոխանակման եւ բացի այն, որ առաջին անձնագրավորման գործընթացում կա քաղաքացիության որոշման կարեւոր գործառույթը, նաեւ դիմումատուն պոտենցիալ կարող է հսկողության տակ լինել՝ ընդհուպ մինչեւ հետախուզում եւ մասնավորը չունի հասանելիություն այդ տվյալների բազային, որ ստուգի՝ դիմումատուն հսկողություն ունի, թե չունի, այսինքն պետության յուրաքանչյուր դիմում անցնելու է պետության ֆիլտրով եւ պետությունն է կանաչ լույսը տալու, որ այս անձը ենթակա է անձնագրավորման, իսկ մասնավորը պարզապես տպագրելու է եւ մատակարարի քաղաքացուն»: