«Քանի դեռ փաստաբաններս չենք մտել ԱԱՀ դաշտ, մի անվճար խորհուրդ տամ»․ Սոս Հակոբյան
Փաստաբան Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի, որ ինչպես հասկանում եմ գործադիրի ղեկավարը պարապությունից արդեն չգիտի ինչ անի, ում ուր կանչի, ձմեռ պապիկին ինչ նամակ գրի, ում անգլերենի դասերը նկարի և քանի դեռ փաստաբաններս չենք մտել ԱԱՀ դաշտ, մի անվճար խորհուրդ տամ իրեն.
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կայքում կա երեք հեռախոսահամար. արա այնպես, որ այդ երեքից գոնե մեկը հերիք չի աշխատի, այլ նաև հեռախոս վերցնող լինի։
Վստահեցնում եմ կլինի գոնե մեկ քայլ, որով կնպաստես ՀՀ-ում իրավունքների պաշտպանության ընդհանուր գործին, կունենաս նոր 100 փաստ կազմելու գործում կոնկրետ մեկ փաստ (եթե սա անես, մյուս 99-ի հարցում էլ կօգնեմ), կհիշվես ևս մեկ լավ բանով՝ բացի ասֆալտից (վատ բաները այսօր չենք քննարկում)։ Կարճ ասած՝ մի հիանալի առաջարկ։
Ինչպես կասեր իր իսկ արած ծախսերից ապշահար եղած քաղաքապետը՝ մենք-то կասենք, մնաց մի բան անեք»։