«Մի քանի զարմանալի իրողությունների մասին»․ Նորիկ Նորիկյան
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանը գրում է․ «Մի քանի զարմանալի իրողությունների մասին- Իսկապես զարմանալի է, որ Տիգրան Ավինյանը դեռևս հրաժարական չի ներկայացրել։ - Զարմանալի է, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 23-ին հայտարարել է, որ քովիդի դրական ախտորոշում է ունեցել, երկու օր անց՝ դեկտեմբերի 25-ին, առավոտյան ժամը 06։26 հայտարարել է, որ ախտորոշումն արդեն բացասական է, սակայն նույն օրը ժամը 15։47 հայտարարել է, որ քովիդի թեստը կրկին դրական է։Դեկտեմբերի 26-ին քովիդի պատճառով Ն․ Փաշինյանը չի մեկնել Մոսկվա ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստին հեռավար հանդես է եկել ելույթով, հաջորդ օրը՝ դեկտեմբերի 27-ին, հայտարարել է, որ դեռևս իր մոտ քովիդը չի անցել, իսկ դեկտեմբերի 28-ին, ժամը 13։41-ին հրապարակել է, որ քովիդ թեստի պատասխանը վերջապես վերջնականապես բացասական է, և նույն օրը մասնակցել «Մեր ժամանակների հերոսը» 2024-ի մրցանակաբաշխությանը։- Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները դեկտեմբերի 28-ին փակել են Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում ԱԺ որոշ պատգամավորների հետ: Զարմանալի է․ եթե Սերժի օրոք էլ հարցերը լուծելու համար մարդիկ պետք է ճանապարհ փակեն, Ձեր օրոք էլ, ապա հարց է առաջանում, առնվազն այդ հարցում Ձեր տարբերությունը ո՞րն է, կամ ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում հարցերի լուծման գործընթացում»։