top of page

«Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր է բանավիճել միայն մի բանի շուրջ, թե ինչպիսին պիտի լինեն իր պահման պայմանները»․ Աննա Մկրտչյան


«Բանավիճելու խնդիր չկա ու չէր կարող լինել։ Իր հետ բանավիճել միայն մի բանի շուրջ է հնարավոր, թե ինչպիսին պիտի լինեն իր պահման պայմանները»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին նախագահներին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի առաջարկին։ Ըստ պատգամավորի՝ տպավորություն է, որ 1994-ից մեր նախագահներն ուզել են հանձնել Արցախը, բայց վերցնող չի եղել․ «Ցնդաբանությունը երևի հենց այս տեսքն է ունենում»։ Բանավիճելու առիթով Աննա Մկրտչյանն ասաց․ «Եթե Նիկոլը լիներ հայ, մի բան պիտի աներ՝ նախագահներին աղիողորմ, ծնկաչոք խնդրեր, ասեր, որ գետնին եմ հավասարեցրել այս 30 տարվա հաղթանակները, Արցախը ծախել եմ, եկեք այս արժանապատվությունը մի կերպ վերցրեք գետնից, գոնե այն, ինչ թողել եմ ՀՀ-ից, եկեք, դա փրկեք։ Բայց ինքը դա չի անի, որովհետև ծրագրով եկել է և դրա իրագործմանն էլ նպաստում է»։ Աննա Մկրտչյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց․ «Եթե այդքան դուխով ես, ինչպես դու ես ասում, կարող ես վերադառնալ Սերժ Սարգսյանի բանակցած կետին։ Հիշեցնեմ՝ այդ կետն այնտեղ էր, երբ Ալիևն ասում էր, որ իրեն փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը»։ Կարդացեք նաև «Չենք ասում՝ երեք օրով ինձ բաց թողեք Բրյուսել՝ էս ձեզ տոմսը, հյուրանոցը, հրավերը, իրատեսական լուծում ենք առաջարկում»․ Արմեն Աշոտյանը՝ Վահե Դոլմազյանին 16:07 24.12.2024 «Ես, ի տարբերություն նախագահների, մասնագիտությամբ պայմանավորված` զզվող չեմ. կարող եմ մասնակցել այդ բանավեճերին»․ Արմեն Աշոտյան 15:51 24.12.2024 Մի քանի 100%-անոց փաստ Արմեն Աշոտյանից՝ Արցախյան բանակցությունների բովանդակության մասին 09:30 24.12.2024 Ըստ Աննա Մկրտչյանի՝ Արմեն Աշոտյանին, տասնյակ քաղաքական բանտարկյալների տարիներով Նիկոլ Փաշինյանը կալանքի տակ է պահում խոսքի համար, որ ճշմարտություն չլինի․ «Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ այն գործընթացները, որ իրականացվում են նախկին նախագահների նկատմամբ,  ուղղակի հետապնդում են, քաղաքական հրահանգ են Նիկոլի կողմից, որ այդ մարդկանց հնարավորություն չտրվի զբաղվել այն պետականամետ գործունեությամբ, որն իրենք իրականացնում են, որ հնարավորություն չունենան Նիկոլի ձեռքը բռնելու, որովհետև գիտեն՝ հենց խոսեցին ճշմարտությունը, մի հատ էլ են քրեական գործ կարելու։ Հարցին՝ ի վերջո Արմեն Աշոտյանի գործի հանգուցալուծումն ինչպե՞ս եք պատկերացնում, Աննա Մկրտչյանն այսպես պատասխանեց․ «Ստացվում է՝ վկայություններ չկան Արմեն Աշոտյանի դեմ։ Արմեն Աշոտյանի ազդեցությունը կամ ներազդեցությունը որևէ կերպ դատարանում չի հաստատվել, հերքվել է, նյութական հանցակազմում մեղադրվող մարդը նյութական վնաս չի պատճառել, բայց այս որևէ բանն ազդեցություն չունի Արմեն Աշոտյանի ազատության վերականգնման հետ, քանի որ գերնպատակը մեկն է՝ Նիկոլի կողմից հանձնարարական՝ ճշմարտություն ասողի իրավունքները ոտնահարել այնքան, որ ինքը տանը մտածի՝ արդյոք արժի՞ հանուն ճշմարտության սպանեմ իմ ազատությունը և իմ իրավունքները։ Թողեք, թող ոնց լեզու են գտնում Նիկոլի հետ, այդպես լեզու գտնող ընդդիմադիրների շրջանակներում էլ իրենք կարողանան ապրել»։







bottom of page