top of page

«Բաքու-Երևան ուղիղ երկխոսությունն ավելի արդյունավետ է»․ Բայրամով

  • Writer: 24timeam
    24timeam
  • 3 hours ago
  • 1 min read

Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությունը ավելի էական արդյունքներ է բերում, քան միջնորդների մասնակցությամբ բանակցությունները։

Այս մասին TRT World-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա ընդգծել է, որ ներկայումս բոլոր կողմերը, այդ թվում՝ պաշտոնական Երևանը, ճանաչում են Ղարաբաղի օրինական և փաստացի պատկանելությունը Ադրբեջանին։

«Սա հստակ խոսում է այն մասին, որ Ղարաբաղի հարցը փակված է, այս առումով տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Հայաստանը շարունակում պնդել Մինսկի խումբը պահպանելը, միգուցե դա կապված է ինչ-որ երկարաժամկետ ծրագրերի հետ, այլապես մենք նման դիրքորոշման ռացիոնալ բացատրություն չենք տեսնում»,- ասել է նա։

bottom of page