Ավտոմեքենայի հետապնդում Փարիզում. տուժել է 13 մարդ, որից 10-ը՝ ոստիկան

Շաբաթ օրը տասներեք մարդ, այդ թվում՝ ֆրանսիացի 10 ոստիկան վիրավորվել են, վնասվել են մի քանի մեքենաներ այն բանից հետո, երբ վարորդը հրաժարվել է կանգ առնել Փարիզի ոստիկանության պահանջով, ինչի հետևանքով վաղ առավոտյան հետապնդում է սկսվել Ֆրանսիայի մայրաքաղաքի հարավում, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Մեքենայի հետապնդումն ավարտվել է նրանով, որ վարորդը կորցրել է կառավարումը և բախվել լուսացույցին, իսկ հետապնդող երեք ոստիկանական մեքենաները բախվել են նրա մեքենային, հայտնել է դատախազությունը:
Դատախազությունը հայտնել է, որ վարորդը կարմիր լույսի տակ է անցել:
Այնուհետև երեք ոստիկանական մեքենա մի քանի կիլոմետր տարածությամբ հետապնդել են մեքենային, հայտնել են դատախազությունից:
Դատախազությունը հայտնել է, որ կասկած կա, որ վարորդը հետապնդման ժամանակ հարբած է եղել:
Տասը ոստիկան թեթև վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել, ասվում է պրեֆեկտուրայի հաղորդագրության մեջ։
Վարորդը և երկու ուղևորները ձերբակալվել և տեղափոխվել են հիվանդանոց՝ կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներով։
Unsa ոստիկանական արհմիությունը հրապարակել է վթարի հետևանքների լուսանկարը, որտեղ երևում է, որ ոստիկանական մեքենան կանգնած է խիստ վնասված սև ավտոմեքենայի տանիքին: