Սամվել Վարդանյանին ուղեկցող երկու ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն ենք ներկայացրել․ Փաստաբաններ
- Elen Hovsepyan
- 1 day ago
- 1 min read
Ոստիկանների թողտվության պայմաններում խոշտանգման ենթարկված Սամվել Վարդանյանի փաստաբանները հայտարարություն են տարածել․
«Հիմք ընդունելով ապրիլի 25-ին ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում Սամվել Վարդանյանին խոշտանգման ենթարկելու գործով գլխավոր դատախազի արտահայտած օրինականության ու արագության հանձնառությունը՝ անհրաժեշտ ենք համարում լրացուցուցիչ դատավարական միջոցներով օգնել ՀՀ դատախազությանը՝ կատարելու այդ հանձնառությունը։ Մասնավորապես, այսօր հսկող դատախազին ներկայացրել ենք Սամվել Վարդանյանին ուղեկցող երկու ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն։
Միաժամանակ վերահաստատում ենք մեր սկզբնական մոտեցումն առ այն, որ այդ անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու բոլոր հիմքերն առկա են եղել դեռևս մեկ տարի առաջ։
Ըստ օրենքի՝ հսկող դատախազն ունի 7 օր՝ մեր միջնորդությունը բավարարելու կամ մերժելու համար։
Սամվել Վարդանյանի լիազոր ներկայացուցիչներ՝
Վարազդատ Հարությունյան
Ռուբեն Մելիքյան»։