Ինքնասիրահարված կին, ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ես ման գալիս. Ի պատասխան Աննա Հակոբյանի հերթական ֆոտոսեսիայի
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նոր ֆոտոսեսիայի հրապարակումը բարկացրել է շատ օգտատերերի։ Հունվարի 1-ին Աննա Հակոբյանը կառավարության շենքի ներսում, պատշգամբում ու բակում արված նոր լուսանկարներ է հրապարակել ու մաղթանք հղել։
Մեկնաբանողների մեծ մասը գիֆ-եր են թողել գրառման ներքո, շատերը գովել են նրա գեղեցկությունը, մի քանիսն էլ իրենց զայրույթն են արտահայտել։
«Շուշիում ֆոտոշարք անելուց հետո դու և կողակիցդ Շուշին հանձնեցիք թուրքին` այն անվանելով դժգույն ու դժբախտ քաղաք, որը ձեզ հարկավոր չէր։ Հիմա ՀՀ կառավարության շենքն ես դարձրել քեզ ցուցադրելու գործիք։ Այ անկիրթ, երբ պիտի հասկանաս, որ Պետության խորհրդանիշները անձեռնմխելի պետք է լինեն, երբ պիտի անկիրթ ուղեղդ մտնի այդ պարզ ճշմարտությունները։ Չե՞ս հոգնել դատարկությունդ ի ցույց դնելուց, աղջիկ ջան։ Մի լուրջ բան արած կա՞ս ողջ կյանքիդ ընթացքում։ Ամոթ է, հայ ժողովուրն արդեն զզվել է ձեր դատարկաբանությունից, որը 7 տարի է տեղի է ունենում հայ ժողովրդի վճարած հարկերի հաշվին»։
«Ինքնասիրահարված կին, ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ես ման գալիս մի քիչ լուրջ ու համեստ լինելը չեր խանգարի»։
«Բավական է քեզ ռեկլամես։ Միայն շորերդ փոխելով էությունդ չի փոխվում։ Միևնույն է, մոդել դառնալուց շատ հեռու ես։ Ամենուրեք քիթդ խոթում ես, թալանչի»։
«Անհարկի ֆոտոսեսիայի փոխարեն մի նկար դրվեր, շատերս կից տեքստը սիրով կկարդայինք։ Հարիր չէ սա ձեր կարգավիճակին»։