«Եթե կազմավորենք ռացիոնալ մտածելակերպով մարդկանց խումբ, անհաղթելի կդառնանք». Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե Հայաստանում կարողանանք կազմավորել առնվազն 5000 ռացիոնալ ու պրագմատիկ մտածելակերպով շարժվող մարդկանց խումբ, մենք անհաղթելի կդառնանք:
Եթե առաջին արձագանքը լինի, ոչ թե լաց-կոց, խինդ-ծիծաղ, ջղայնություն-քֆուր, այլ զսպված ու սառնասիրտ մոտեցում, յուրաքանչյուր դաշտ նետած նորությանը միանգամից հուզումնալից չարձագանքեն, հավատացեք՝ հայ ազգին մատի վրա ոչ մի ներսի կամ դրսի ուժ չի կարողանա խաղացնել:
Մեկ-մեկ ավելի լավ ա պրինցիպով շարժվել՝ շատ ավելի օգտակար է, քան ամբաղ-զամբաղ բորշելը ու դրա տակից դուրս չգալը:
Ինչպես ներսում, այդպես էլ դրսում:
Հ.Գ. Ադրբեջանն ու Թուրքիան մեզ երբեք բարեկամ չեն դառնա:
Հ.Հ.Գ. Եթե Արցախը չի լինելու հայկական, ո՞ւմ է պետք այսպիսի Հայաստանը»: