top of page

Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա. Ֆարմանյան

«Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա»,-գրում է ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

Նրա խոսքով, չկա այդ հանրապետության գաղափարական առանցքը՝ Արցախը: Կորել են այդ հանրապետությանը վերագրված իմաստները: Սասանվել են այդ հանրապետության հերոսները:

«Դեֆորմացվել կամ իսպառ գոլորշիացել են այդ պետության արժեքները: Կազմաքանդվել են դրա հաստատություններն ու կառույցները: Արժեզրկվել է դարձել այդ պետության մասին մեր հիշողությունը: Նոր սերունդը մերժել է այդ պետությունը:Հայաստանն այլևս չի լինելու նախկինը: Չգիտակցել ելակետային այս հանգամանքը, նշանակում է չհասկանալ մեզ հետ տեղի ունեցածն ու ունեցողը:Պետք է ուժ գտնել նախ վերապրելու այս մեծ շրջադարձը: Բանաձևելու մեր համատեղ գոյության ու պետության քաղաքական իմաստը: Ըմբռնելու ու արժանապատվությամբ իմաստավորելու տեղի ունեցողը՝ մեռնում է 3-րդը, ու նրանից պետք է ծնել 4-րդը»,-գրել է  նա։

1/1923
bottom of page