top of page

Թուրքիան Ադրբեջանի միջոցով լարվածություն է առաջացնում ՀԱՊԿ տարածքում. փորձագետ


Թուրքիան, ՀԱՊԿ-ի հեղինակությունը խարխլելու նպատակով, Ադրբեջանի օգնությամբ զինված սադրանք է իրականացրել Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը։


«Ավելի մանրամասն դիտարկելով 2022 թվականի հունվարի 11-ին Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած սահմանային բախումները՝ երևում է հետևյալ պատկերը. 2022 թվականի հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը ՀԱՊԿ-ը, Հայաստանի նախագահությամբ, արձագանքելով Ղազախստանի իշխանությունների կոչին, որոշում է այս երկիր ուղարկել հավաքական խաղաղապահ ուժեր։ Այս քայլը բացասական արձագանք է առաջացնում Անկարայի կողմից, որը Թուրքիայի նախագահի խորհրդական Իհսան Շեների բերանով Ղազախստանում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի տեղակայումն անվանել է Ռուսաստանի կողմից այս երկրի օկուպացիա։ Այս ֆոնին ՀԱՊԿ անդամ Հայաստանի վրա ադրբեջանական բանակի հերթական սահմանային հարձակումը կարող է յուրօրինակ պատասխան լինել Թուրքիայի կողմից, որը Ադրբեջանի միջոցով փորձում է լարվածության լրացուցիչ օջախ պահպանել ՀԱՊԿ տարածքում՝ խարխլելով այս կազմակերպության հեղինակությունը»,- ասաց Մարիամ Հովսեփյանը։


Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի սահմանային հատվածում ադրբեջանական զորամիավորումների նախաձեռնությամբ ռազմական սադրանքներ են տեղի ունեցել:

1/1908
bottom of page