Ամանչում եմ, որ իր նման ղեկավար ունենք, բոլորը թքnւմ են իր երեսին. տնտեսվարող
«Ամեն ինչ իշխանություններն են որոշում, չեն կանչում տնտեսագետների, չեն քննարկում մեզ հետ»,- լրագրողներին ասաց կառավարության մոտ ակցիա իրականացնող տնտեսվարողը։
Կառավարության մոտ կրկին հավաքվել են տնտեսվարողներ, քաղաքացիներ՝ բողոքելով հարկային վերջին փոփոխություններից, մասնավորապես շրջանառության հարկը բարձրացնելուց, թանկացումներից։
«Տեղը թանկ, հարկային վճարները բարձր... ամեն ինչ թանկ է։ Ամբողջ աշխարհը, ողջ ժողովուրդս թքում ենք իր երեսին, ինքն էլ թքում է մեր երեսի՞ն։ Ամանչում եմ, որ իր նման ղեկավար ունենք։Մասնակցել եմ հեղափոխությանը, ընտրեցինք՝ մտածելով ժողովրդի համար լավ գործեր կանի, բայց լրիվ հակառակն է։ Փոշմանել ենք, որ իրենք ընտրել ենք, պայքարենք, որ իրեն հանենք, այնպիսի մարդ գա, որ մեր շահերը պաշտպանի»,- ասաց քաղաքացին։