Փաշինյանը հեծանվավազք է կազմակերպում Սեւանա լճի շուրջ, իսկ Աննա Հակոբյանը համերգի է մասնակցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանվավազք է կազմակերպել Սեւանա լճի շուրջը: Նա վաղ առավոտյան մասնակիցների հետ միասին Երեւանի երկաթուղային կայարանից գնացքով ուղեւորվել է դեպի Սեւան, որտեղ էլ տեղի կունենա հեծանվավազքը:
Մասնակիցների թվում են նաեւ ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Հայկ Սարգսյանը:
Նշենք, որ նախօրեին վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, Եղեգնաձոր էր մեկնել, մասնակցել «Ֆեստիվառ»-ի այս տարվա վերջին՝ Լադանիվայի համերգին: