top of page

«Ինչո՞ւ եք փակել ձեր ֆեյսբուքյան էջը, ամաչո՞ւմ եք գրառումների համար»․ Աննա Գրիգորյան

«Խայտառակություն է, որ որպես ատելության խոսք հրահրող անձ, ամբաստանյալի աթոռին նստած չեք, այլ որպես ԲԴԽ անդամ կանգնած եք այդ ամբիոնին»,- ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանին ուղղելով խոսքն՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Չկասկածեք, արցախցիների նկատմամբ ձեր բոլոր գրառումները մի օր քրեաիրավական գնահատականի են արժանանալու։ Ինչո՞ւ եք փակել ձեր ֆեյսբուքյան էջը, ամաչո՞ւմ եք ձեր գրառումների և նման բառապաշար օգտագործելու համար»,- հավելեց Աննա Գրիգորյանը։ Ի պատասխան՝ Սիրունյանն ասաց, որ վերոնշյալ ֆեյսբուքյան էջը կոլեկտիվ ղեկավարվող էջ է։

1/1925
bottom of page