«Իմպիչմենթի գործընթացից գեներացվում են չափազանցված սպասումներ»․ Արա Պողոսյան
- Elen Hovsepyan
- 8 hours ago
- 1 min read
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի որ վերջին երկու օրերին հատկապես գեներացվում է կրկին չափազանցված սպասումներ իմպիչմենտի գործընթացից, ապա ստիպված եմ երկու դիտարկում անել.
1. Իմպիչմենտի գործընթացը տապալվելու է և որևէ իրատեսական հնարավորություն չկա այն ավարտին հասցնելու, որովհետև մի կողմից իշխող ուժն ունի բացարձակ մեծամասնություն, իսկ մյուս կողմից` չկա երևելի ներթիմային պառակտվածություն։
Այս երկրորդը միակ հավանական ռեսուրսը կլիներ, քանի որ առաջինը` մեծամասնություն լինելը փաստ է։ Իսկ երկրորդը տեսականորեն կարող էր լինել, բայց այս պահին այն չկա։ Հետևաբար այս սցենարը անիրատեսական է։
2. Երկրորդ սցենարով կարող են ինչ որ հաջողություններ գեներացվել, օրինակ` ներթիմային ճաքերի ցուցադրություն, եթե նախապես իշխանության և նախաձեռնողների միջև համաձայնեցվի որոշակի սցենար` իշխանությունը Նիկոլից որևէ այլ Նիկոլի համար ընդունելի անձի փոխանցվի ժամանակավորապես, կամ` եթե նաև փողոցի միջոցով ճնշում ցուցադրվի, ինչի արդյունքում` Փաշինյանը չսպասի նախապես պայմանավորված իմպիչմենտի գործընթացին և միանգամից ներկայացնի հրաժարական, առնվազն 2 անգամ կտապալվեն նոր վարչապետի ընտրությունները, որով և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դե ինչպես 2021 թվականին։
Ահավասիկ երկու սցենարներ, որոնցից երկուսն էլ իշխանափոխության մասին չեն, որոնցից երկուսն էլ բոլորովին այլ գործընթացների մասին են` 1-ինը գործընթացի ձախողման, երկրորդը` կուլիսային պարտավորությունների։
Այլ իրատեսական զարգացում այս գործընթացի պարագայում հնարավոր չէ այս պահին նշմարել»։