top of page

Ողբերգական դեպք Լոռիում, մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մաhացած

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 10 hours ago
  • 1 min read

Երեկ՝ ապրիլի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի տանը երեխայի դի կա: 



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել Լոռու մարզային քրեկան վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ: 



Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է:  



Նշված տանը քրեական ոստիկանները հայտնաբերել են 4 ամսականա Մայքլ Ֆ.-ի դին: 


 


Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն, դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:  

1/2090
bottom of page