top of page

«Ի՞նչ խղճով է քաղաքապետը երեք ամիս շարունակ գնում ման գալու». Դերասանները 3 ամիս աշխատավարձ չեն ստացել

  • Writer: 24timeam
    24timeam
  • 7 hours ago
  • 1 min read

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի կոլեկտիվը 3 ամիս աշխատավարձ չի ստացել։ Նրանք այսօր հավաքվել են Երևանի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով բացատրություն, թե ինչու չեն ստանում աշխատավարձ։

Դերասանուհի Անահիտ Ղուկասյանն  ասաց. «Չեմ պատկերացնում՝ ինչ կարող է ունենալ ղեկավարությունը Հայաստանի միակ մանկական թատրոնի հետ, որն ապահովում է  մեր երեխաների գեղագիտական դաստիարակությունը։ Չեմ հասկանում՝ ինչ կարող են ունենալ, որ երեք ամիս շարունակ մեզ աշխատավարձ չեն տալիս»։

Նա նշեց, որ 60 տարվա ստաժ ունի, ստանում է 86 հազար դրամ։

«Չգիտեմ ՝ հավանաբար չունի քաղաքապետարանն այդ գումարը, կամ իրենց գրպանն ավելի մոտ է։ Եթե չնկարվեի ֆիլմերում՝ ինչո՞վ էի ապրելու։ Որևէ մեկն իրեն հարց տալի՞ս է։ Երբ որ ամեն ինչի գինը բարձրանում է, չե՞ն մտածում, որ դրա հետ աշխատավարձն էլ պետք է բարձրանա։

Ի՞նչ խղճով է քաղաքապետը երեք ամիս շարունակ գնում ման գալու»։

Հայաստանի վաստակավոր արտիստ Արև Սանթրոսյանն ասաց, որ իրենց քաղաքապետրանում ինչ-որ բաներ ասացին, առանձապես չհասկացան. «Երևի թե վարչական հարցեր են։ Կոնկրետ ասացի՝ մեզ բացատրեք, թե ինչու մեզ փող չեք տվել։ 100 տարվա թատրոն է, ամեն օր 2-3 ներկայացում է  խաղում։ Ինքը խոստացավ այս քանի օրվա ընթացքում անպայման կլինի։ Բայց ինչու չեն տվել, ինչպես են մեկնաբանում, ինչպես իրենց  սովորության համաձայն՝ «ни рыба ни мясо»։ Մենք եկանք, որովհետև շատ էինք բորբոքված»։ 

1/2066
bottom of page