Փիթբուլը հոշոտել է տիրոջ յոթ ամսական դստերը, նրան չի հաջողվել փրկել
- 24timeam
- 1 day ago
- 1 min read
ԱՄՆ-ում պիտբուլը հարձակվել է սեփականատիրոջ յոթ ամսական դստեր վրա, նրան չեն կարողացել փրկել: Այս մասին հայտնում է People-ը։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 9-ի առավոտյան Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում գտնվող ընտանիքի տանը: Երկու փոքր երեխաների հայր Քեմերոն Թերները ոստիկանություն է զանգահարել և հայտնել, որ իր ընտանի կենդանիներից մեկը հարձակվել է կրտսեր դստեր՝ յոթ ամսական Էլիզայի վրա։
Այդ ժամանակ տղամարդը բռնել էր շներից մեկին և մտցրել մեքենան, սակայն շենքում ևս երկուսը կար։ Ծնողները աղջկան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներն անզոր են եղել փրկել նրա կյանքը։
«Ես կյանքս կտայի իմ երեխային հետ բերելու համար»,- հետագայում խոստովանել է Էլիզայի հայրը։ Հայտնի է, որ զույգն ունի չորս տարեկան որդի։
Երեք շներն էլ առգրավվել են և այժմ պահվում են շրջանի կենդանիների վերահսկողության կենտրոնում: Կատարվում է հետաքննություն։