Search
Եթե Մատենադարանի դահլիճը դա լսում և հանդուրժում է, նա էլ իրավունք ունի նման բան ասելու. Վահե Հովհաննիսյան
- 24timeam
- Apr 9
- 1 min read
Ըստ մամուլի հրապարակումների՝ «կրթվողների ատամանը» օրերս ասել է, թե «պատերազմը իմ օրոք չի եղել, ե´ս եմ եղել պատերազմի օրոք»։ Այս մասին իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իրականում, եթե Մատենադարանի դահլիճը դա լսում և հանդուրժում է, էլ չասած՝ որ ի սկզբանե գնում է դա լսելու, նա էլ իրավունք ունի նման բան ասելու։ Այնուհանդերձ, պատմության մի քանի պարզ անալոգիաներ են մտքիդ գալիս։ Պատկերացրեք՝ Հիտլերն ասեր՝ «Համակենտրոնացման ճամբարներն իմ օրոք չեն եղել, ե´ս եմ եղել ճամբարների օրոք» կամ Պոլ Պոտը ասեր «սեփական ժողովրդի զանգվածային կոտորածn իմ օրոք չի եղել, ե´ս եմ եղել դրա օրոք»։
Եվ, իհարկե, կասեին, եթե այդ ամենից հետո լիներ լսարան ու ծափահարողներ»։