top of page

Արժանապատվություն չունենալն ապացուցած մարդիկ գերիներին մեղադրում են ինքնասպան չլինելու համար․ «Հայաքվե»

  • Writer: 24timeam
    24timeam
  • Apr 9
  • 1 min read

Հայ պատանդներին Բաքվից վերադարձնելու հարցում վարչախմբի միտումնավոր անգործությունն այն աստիճանի է հասել, որ անգամ ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլի Մարագոսն ասում է, թե Բաքվից արդար դատավարություն է ակնկալում, ինչը նշանակում է, որ ԵՄ դեսպանը հայ պատանդներին նույնիսկ քաղաքական բանտարկյալներ չի համարում, նշված է «ՀայաՔվե»-ի հաղորդագրությունում։

«Ո՛չ կառավարությունը, ո՛չ ԱԺ իշխող խմբակցությունն անգամ դատապարտող հայտարարություն չեն արել հայ պատանդների վերաբերյալ։Ավելին՝ վարչախմբի պարագլուխներն անգամ Ռուբեն Վարդանյանին են մեղադրում իր պատանդառման հարցում։ 

Արժանապատվություն չունենալը քանիցս ապացուցած մարդիկ նրանց մեղադրում են, պատկերացրեք, գերեվարվելու, ինքնասպան չլինելու համար։ Սա մատնում է նրանց ներքին թաքուն ցանկությունը՝ այդ մարդկանց մահացած տեսնելու»,  - նշված է տեքստում։

1/2069
bottom of page