«Խաղաղ օրն օգտագործենք 100 տոկոսով, կարող է վաղը չունենանք»․ Անդրանիկ Քոչարյան

«Անվտանգության միջավայրի մասին խոսելիս չեմ կարող հանրային տիրույթում թվարկել այն ձեռքբերումները, որոնք ունենք, խոսքը ռազմարդյունաբերության մասին է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Խաղաղ օրըմ որն այսօր ունենք, օգտագործենք ամբողջ100 տոկոսով, քանի որ դա կարող է վաղը չունենանք։ Եթե մի բան պետք է անենք, որ մեր անվտանգության բարձիկն ամրանա, պետք է այսօր անենք, քանի որ վաղը կարող է ուշանա։ Պետք չի շատ խոսել, պետք է նվիրումով ու հավատով աշխատել։ Անտարբերությունը շարունակում է մեզ ուղեկցել։ Եթե դա հեռացնենք, ապա մեր խնդիրներին ավելի կառերեսվենք»,- ասաց նա։