«Ժամանակին Էրդողանի հետ քիրվայություն անող Ասադն ո՞ւր է թռած»․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեսնո՞ւմ եք, թե ինչպես է էրդողանյան խուժանը կոտորում ալավիներին Սիրիայում: Ստիպում են փողոցում ոռնալով չոքեչոք քայլել ու խառը սպանում են:
Ալավի, Սիրիայի նախկին բազմամյա առաջնորդ, ժամանակին Էրդողանի հետ քիրվայություն անող Ասադն ո՞ւր է` թռած: Աշխարհքաղաքական մեծաբերան «հսկաներն» ո՞ւր են` գործարքների մեջ:
Էդ մարդիկ մեն միայնակ են մնացել այնպես, ինչպես արցախցիները 2023թ., որոնց նիկոլը Պրահայում Շառլ Միշելի ու Մակրոնի քավորությամբ հանձնեց և որոնց «спасибо России» պաստառների առկայությամբ ու ռուս խաղաղապահների ներկայությամբ կոտորեցին»։