«Հրապարակ». Կալավանցի Ռոբերտին փոխարինեց կապանցի Գրիշիկը. «Բոլորն իրեն են աբրաշատ լինում»
«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում բուռն քննարկումների թեմա է դարձել փաստը, որ Սուրբծննդյան պատարագին Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչի քավորի պատվարժան գործն այս տարի ստանձնել է Գրիգոր Փարսյանը՝ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի հարազատ եղբայրը։ Բանն այն է, որ Գրիգոր Փարսյանը կամ, ինչպես Կապանում հայտնի է՝ Գրիշիկը, համարվում է քաղաքում հարց լուծող տղա՝ գողական։
«Բոլոր ռազբորկեքն ինքն է տանում, բոլորն իրեն են աբրաշատ լինում»,- ասաց մեր աղբյուրը՝ պատմելով, որ համայնքում միանշանակ չի ընդունվել, որ Հայ առաքելական եկեղեցին այդ սուրբ կարգավիճակը շնորհել է գողականի։ Ի դեպ, նախորդ տարիներին մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է եղել եկեղեցու խաչքավորը, այս տարի մերժել է առաջարկը, հավանաբար՝ քաղաքական տարաձայնությունները Փարսյանի հետ այնքան են խորացել, որ կալավանցին չի ցանկանում նրա հետ հաճախ առերեսվել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում